Հրատապ թեմա Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հասարակությունն ուժեղ է առողջ քաղաքացիներով
«Ծխելը դադարեցնելու թեժ գծի» կարգախոսն է` «Հասարակությունն ուժեղ է առողջ քաղաքացիներով»։
Արդեն 8 ամիս է առողջապահության նախարարությունում գործում է «Ծխելը դադարեցնելու թեժ գիծ» ծառայությունը, որի նպատակն է աջակցել բոլոր ծխողներին` ազատվելու ծխելու վատ սովորությունից։
Մինչ օրս ստացված զանգերի 63,1%-ը ավարտվել է ծխելը դադարեցնելու դրական ելքով: Այս հանգամանքը խրախուսում է թեժ գծի խորհրդատուներին` նոր եռանդ և ուժ ներդնելու ծառայության որակը բարձրացնելու և հասարակության ավելի լայն զանգվածներին հասանելի դարձնելու:
Թեժ գծում աշխատում են հոգեբան-խորհրդատուները, որոնք վերապատրաստվել են ԱՀԿ-ի միջազգային ուղեցույցներին համապատասխան, նրանք օգնում են վերանայել Ձեր վարքագիծը և խրախուսում են դադարեցնել ծխելը: Խորհրդատվությունը ԱՆՎՃԱՐ է ԵՎ ԳԱՂՏՆԻ։ Աշխատանքային օրերն են՝ երկուշաբթիից-ուրբաթ` ժամը` 9.00-18.00։
Առողջ հասարակություն ձևավորելու նպատակով «Ծխելը դադարեցնելու թեժ գծի» մասնագետները համագործակցում են մի շարք կազմակերպությունների հետ, որոնց շրջանակն օր օրի ընդլայնվում է:
Այս ոլորտում համագործակցում ենք Կախվածությունների Բուժման Ազգային Կենտրոնի (ԿԲԱԿ) հետ, հատկապես, երբ զանգը վերաբերվում է թմրամոլության կամ ալկոհոլիզմի խնդիրներին: Բացի այդ, ծանր նիկոտինային կախյալություն ունեցող անձանց, ում հոգեբանական խորհրդատվությունը բավարար չէ ծխելը դադարեցնելու հարցում, առաջարկվում է դեղորայքային բուժում ԿԲԱԿ բժշկի մոտ:
Մի շարք զարգացած երկրներում ապացուցված է, որ ծխելը դադարեցնելու լավագույն սպորտաձևերից է յոգան։ Հայաստանի Յոգայի Ֆեդերացիայի հետ համագործակցության արդյունքում ծխելը դադարեցնել ցանկացող քաղաքացիներին տրամադրվում է հնարավորություն` մասնակցելու յոգայի շնչառական վարժությունների 1-2 անվճար դասընթացի, որը նպաստում է ծխելը դադարեցնելուն։ Այս համագործակցության կագախոսն է` «Թո՛ղ ծխելը, զբաղվի'ր յոգայով»։
Թեժ գծի մասնագետները նաև պարբերաբար սեմինար-քննարկումներ են անցկացնում սպորտի սրահներում առողջ ապրելակերպով զբաղվող քաղաքացիների հետ` իրազեկելով նաև ծառայության աշխատանքների մասին։
Միաժամանակ, համագործակցում ենք ընտանեկան բժիշկների և թերապևտների հետ։ Հոգեբանական խորհրդատվության արդյունավետությունը զանգահարողի հետ էականորեն բարձրանում է, երբ այն զուգակցվում է նշված մասնագետների կողմից առողջական վիճակի գնահատմամբ։
Եթե քաղաքացուն չի հաջողվում կապ հաստատել թեժ գծի խորհրդատուի հետ, հոգ չէ. Հայաստանում ստեղծված բջջային հավելվածը նույնպես կօգնի ծխելը դադարեցնելու քո ծրագիրը կազմելուն։
Հետևելով ծխելը դադարեցնելու ֆեյսբուքյան հարթակին Դուք կստանաք հետաքրքիր տեղեկատվություն ծխելու բացասական հետևանքների մասին, ինչպես նաև կարող եք անձնական նամակով ուղարկել Ձեզ հուզող հարցերը (գաղտնիությունը ապահովվում է) կամ պատվիրել հետադարձ զանգ խորհրդատուների կողմից։
Սիրով սպասում ենք Ձեր զանգին՝ 060440001
«Ծխելը դադարեցնելու թեժ գծում» հաճախակի տրվող հարցեր
Ո՞վ է պատասխանում թեժ գծի զանգերին։
- Հոգեբան խորհրդատուն, ով վերապատրաստվել է ԱՀԿ-ի միջազգային ուղեցույցների համապատասխան։
Ինչքա՞ն ժամանակ կտևի խորհրդատվությունը։
- Յուրաքանչյուր զանգը կարող է տևել առավելագույնը 20 րոպե, ընդհանուր զանգերի քանակը 5-6 զանգ ըստ զանգահարողի ցանկության և կարիքների։
Արդյո՞ք ինձ կօգնեն, եթե չեմ ցանկանում թողնել ծխելը։
- Խորհրդատուն կօգնի վերանայել զանգահարողի վարքագիծը և կխրախուսի դադարեցնել ծխելը։
Ինչքա՞ն գումար պետք է վճարեմ այս ծառայության համար։
- Ծխելը դադարեցնելու հոգեբանական խորհրդատվության ծառայությունը ԱՆՎՃԱՐ Է։
Արդյո՞ք ծառայությունը գաղտնի է։
- Իհարկե գաղտնի է, մեր համակարգը տեխնիկապես նախագծված է ապահովելու զանգի գաղտնիությունը։
Ո՞ր օրերին և ժամերին է աշխատում «թեժ գիծը»։
- Երկուշաբթիից ուրբաթ օրերին, ժամը` 9։00-18։00: Ոչ աշխատանքային ժամերին զանգերը գրանցում է համակարգը և խորհրդատուն հետադարձ կապ է հաստատում։
Կարդացեք նաև
Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...
Առողջապահության նախարարությունը Ասիական զարգացման բանկի հետ մշակում է Երևանի և մարզերի առողջապահական ենթակառուցվածքների զարգացման գլխավոր նախագիծը...
Էլեկտրոնային դեղատոմսի ներդրմանն ընդառաջ առողջապահության նախարարությունը սկսել է հանդիպում- քննարկումների շարք մանրածախ դեղագործական գործունեությամբ...
Ամբողջ աշխարհում արգանդի պարանոցի քաղցկեղը կանանց շրջանում չորրորդ ամենատարածվածն է, ըստ ԱՀԿ-ի տվյալների 2020 թվականին գրանցվել է 604.000 նոր դեպք: Արգանդի պարանոցի քաղցկեղի...
Սուր շնչառական վիրուսային հիվանդությունների, այդ թվում նաև գրիպի ակտիվությունը եվրոպական տարածաշրջանում շարունակել է աճել 2023 թվականի վերջին շաբաթվա ընթացքում` գերազանցելով...
Բրազիլիան իր համերաշխությունն է հայտնում Հայաստանին և պատրաստ է աջակցել` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանման հետևանքով առաջացած առողջապահական մարտահրավերները լուծելու հարցում...
Բժշկական հանցագործությունների մասին իրազեկվածության կարևորությունը՝ մասնագետների ուշադրության կենտրոնում
«Առողջապահության բնագավառի իրավական կարգավորումների արդի հիմնահարցերը» խորագրով...
Առողջության համապարփակ ապահովագրությունը մի համակարգ է, որում քաղաքացին կունենա հավասար, բարձրորակ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն և առողջական խնդիրների դեպքում...
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Բուժական գործ» կրթական ծրագիրը համապատասխանեցվում է Բժշկական կրթության համաշխարհային...
Ճգնաժամային իրավիճակներում գործելու փորձ ունեցող «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի բժիշկներն ու կամավորները, առողջապահության նախարարության հետ գործակցությամբ, մեր հայրենակիցներին օգնելու...
Առողջապահության ազգային ինստիտուտում տեղի է ունեցել քննարկում ԱՆ խորհրդատուների հետ` «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգով» նախատեսված միջոցառումների շրջանակում...
Նոր ուսումնական տարում ապագա բժիշկներին ուսումնական գործընթացում բազում փոփոխություններ են սպասվում: Ամենաառանցքայինը` «Բուժական գործ» կրթական ծրագրի ձևափոխությունն է, որի արդյունքում...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն